ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանն, անդրադառնալով Հայաստանի տնտեսության դիվերսիֆիկացիային, նշել է, թե այս իշխանությունների օրոք ԵՄ-ի հետ վատագույն առևտրային կապերն են։ Նա ԱԳ փոխնախարար Պարույր Հովհաննիսյանին հարցրել է՝ իշխանությունն ի՞նչ է արել, որ Հայաստանը մոտենա Եվրոպային։
«Թե առևտրատնտեսական, թե մեր հարաբերությունների մերձեցման փաստեր. մեր պայմանագրային հիմքը շարունակում է մնալ CEPA-ն, և նոր օրակարգը, որ բանակցում ենք ու այս շաբաթների ընթացքում կավարտենք, կտեսնեք՝ կլրացնի փաստաթուղթը»,- ասել է նա։
Ըստ փոխնախարարի՝ մի շարք եվրոպական երկրներում բացվել են դեսպանատներ, որոնք նպաստում են նաև առտևտրատնտեսական կապերին։