Քաղաքական

«Կքննարկվի նաև Հայաստանից ադրբեջանական զորքի դուրսբերման հարցը». Պապոյան

ՔՊ փոխնախագահ, էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հայտարարել է, թե սահմանազատման ու սահմանագծման բանակցություններում անպայման քննարկվելու է նաև Հայաստանի տարածքից ադրբեջանական զորքի դուրս բերման հարցը․ 

«Այսօր, վաղը, թե երկու տարի հետո, այսինքն, ո՛ր փուլում դրան կհասնենք, չեմ կարող ասել։ Բայց միանշանակ է, որ երբ խոսում ենք սահմանազատման ու սահմանագծման մասին, նշանակում է՝ հյուսիս-արևելյան ամենավերևի կետից մինչև հարավ-արևելյան ամենաներքևի կետը, այնուհետև՝ Նախիջևանի սահման, այդ բոլոր հարցերը քննարկվելու են»,- ասել է նա։