Քաղաքական

«Կարևոր է, որ ամբողջ երկայնքով լինի սահմանազատում». Սյունիքի մարզպետ

Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը, լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով հարցին, թե արդյոք ճիշտ չի լինի սահմանազատման գործընթացի շարունակությունը Սյունիքից սկսվի, ասաց, որ ճիշտ կլինի, որ սահմանազատման գործընթացը ամբողջ պարագծով ավարտվի։

Դիտարկմանը, թե կարևոր չէ՞, որ օկուպացված տարածքներից Ադրբեջանը դուրս գա, մարզպետն ասաց.

«Կարևոր է, որ ամբողջ երկայնքով լինի սահմանազատում, և այո, այնտեղ, որտեղ պետք է ետ գնան, պետք է ետ գնան, և այդ սահմանն, ի վերջո, պետք է սահմանագծվի»։