Սրբուհի Գալյանն ազատվել է ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնից. այս մասին Radar Armenia-ն տեղեկացավ գլխավոր դատախազությունից։
«Հիմք ընդունելով Ս. Գալյանի դիմումը և ղեկավարվելով «Դատախազության մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով, 30-րդ հոդվածի 3-րդ մասով և 62-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով՝
հրամայում եմ՝
1. Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթների ոլորտը համակարգող տեղակալ, արդարադատության երրորդ դասի պետական խորհրդական Սրբուհի Հովհաննեսի Գալյանին ազատել զբաղեցրած պաշտոնից՝ ս.թ. նոյեմբերի 4-ից»,- նշված է դատախազի հրամանում:
Հիշեցնենք՝ Սրբուհի Գալյանը նշանակվելու է ՀՀ արդարադատության նախարար. նման որոշում է կայացվել ՔՊ վարչության նիստում։
Դատախազությունում նա համակարգել է ապօրինի ծագման գույքի բռնագանձման ոլորտը։