ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ ճեպազրույցում կոչ է արել հայ-ադրբեջանական բանակցությունների վերաբերյալ շատ ինֆորմացիա չակնկալել. «Այդ ինֆորմացիա կարող է վնաս հասցնել այդ գործընթացին ու խաթարել, ուստի խնդրում եմ ըմբռնումով մոտենալ»։
Միաժամանակ, Սիմոնյանը նշել է, թե եղած ինֆորմացիայի 90%-ին լրատվական դաշտը տիրապետում է։ Ինչ վերաբերում է տրանսպորտային ուղիների ապաշրջափակման թեման փոխվարչապետերի գլխավորած հանձնաժողովում քննարկելուն, նա չի բացառել, նշելով. «Ամեն ինչ հնարավոր է։ Մենք փոքր, շատ փոքր քայլերով երկկողմ շարժվում ենք դրական արդյունք»։