Քաղաքական

«Չէր կարելի դատախազին վերևում նստեցնել». Ալեն Սիմոնյան

«Ես կարծում եմ՝ իմ փորձառությունը՝ թե կոնֆլիկտներ հրահրելու, թե հարթելու, ավելի մեծ է, և կարծում եմ՝ այդ իրավիճակում ես շատ ավելի ճիշտ կվարվեի։ Բայց դա չի նշանակում, թե ես ինչ որ մեկին քննադատում եմ»,- ասել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ ճեպազրույցում՝ անդրադառնալով ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի կազմակերպած լսումներին ու ՔԿ նախագահի և պատգամավոր Աղազարյանի միջադեպին։

«Ես ընդհանուր երևույթի, ներկաների պահվածքի, իրավիճակի վերաբերյալ վերապահումներ ունեմ։ Պետք չէր բերել հասցնել այդ իրավիճակին»,- ասել է նա։ Խոսելով գլխավոր դատախազի՝ լսումների ժամանակ նախագահությունում նստելուն, ԱԺ նախագահը նշել է. «Չէր կարելի դատախազին վերևում նստեցնել, որովհետև տպավորություն է, թե սովետական ժամանակների դատավարություն է տեղի ունենում՝ ներքևում ամբաստանյալներն են, վերևում դատավորն ու դատախազը»։

Ինչ վերաբերում է ԱԺ պաշտպանության ու անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի մեկնաբանությանը, թե դատախազը նախագահությունում է նստել, որովհետև կին է, ասել է. «Ես չեմ կարծում, որ իրեն որպես կին էին այնտեղ ներկայացրել։ Ինքը գլխավոր դատախազն է, ոչ թե կին։ Եթե ես նման բան ասեի, ինձ հնարավոր ամեն պիտակ կկպցնեիք»,- ասել է նա։

Հարցին՝ ՔՊ նիստում քննարկվելո՞ւ է արդյոք Անդրանիկ Քոչարյանին Պաշտպանության հանձնաժողովի նախագահից հեռացնելու հարցը, Սիմոնյանն ասել է, թե վարչությունում չի քննարկվում մեկին հեռացելու կամ ինչ-որ ձևով պաշտոնանկ անելու հարց. «Մենք քննարկում ենք այն ինֆորմացինա, որն առկա է»։