ՀՀ Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, հայ-ֆրանսիական խորհրդարանական բարեկամության խմբի ղեկավար Վլադիմիր Վարդանյանը նոյեմբերի 1-ին Ժնևում հանդիպել է Զարգացման իրավունքի միջազգային կազմակերպության՝ ՄԱԿ-ում և Ժնևում տեղակայված այլ միջազգային կազմակերպությունում մշտական ներկայացուցչության ղեկավար Մարկ Քասեյրեի հետ։Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտնել է Վարդանյանը:
«։
Ներկայացվեցին նախկինում ԶԻՄԿ֊ի կողմից Հայաստանում իրականացված ծրագրերը։ Անդրադարձ կատարվեց Կազմակերպության կողմից աշխարհի տարբեր երկրներում իրականացվող ծրագրերին և ԶԻՄԿ-ի գործունեության հիմնական նպատակային ուղղություններին։
Հանդիպման ժամանակ ընդգծվեց ՀՀ դատաիրավական համակարգում իրականացվող թվայնացման գործընթացի կարևորությունը` դատական իշխանության բեռնաթափման և առավել արդյունավետ արդարադատության համակարգ ձևավորելու տեսանկյունից։
Քննարկվեցին նաև ԶԻՄԿ-ի և Հայաստանի Հանրապետության հետագա համագործակցության հեռանկարները»,- ասված է գրառման մեջ: