Քաղաքական

ՀՅԴ-ականները բողոքի ակցիա են իրականացրել

ՀՅԴ-ն այսօր բողոքի ակցիա է կազմակերպել ԱԳՆ-ի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների հայաստանյան դեսպանատների առաջ: Նրանք COP29 համաժողովին մասնակցող միջազգային պատվիրակներից պահանջում են ճնշում գործադրել պաշտոնական Բաքվի վրա՝ ազատ արձակելու բանտերում ապօրինաբար պահվող բոլոր հայ գերիներին։

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը հայտարարել է, որ Ռուսաստանից ևս ակնկալում են անմիջական ներգրավվածություն, որպեսզի բոլոր հայ գերիներն ազատ արձակվեն. «Սիրելի բարեկամ ռուս ժողովուրդ, եկել է ժամանակը, որ հայ ժողովրդի հետ միասին թև-թիկունքի տված պայքարենք այս միջազգային չարիքի դեմ, վերականգնենք համամարդկային արժանապատվությունը, դատապարտենք Ադրբեջանի ցեղասպան ռեժիմին և այդ պետությանը»։