Քաղաքական

Ընդդիմադիր խմբակցությունները նախաձեռնել են գերիների հարցով ԱԺ նիստ

Ընդդիմադիր «Պատիվ ունեմ» և «Հայաստան» խմբակցությունները հանդես են եկել Ազգային ժողովի հրատապ նիստ անցկացնելու նախաձեռնությամբ. այս մասին հայտարարել է ՊՈՒ խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։

Հրատապ նիստը հավանաբար տեղի կունենա նոյեմբերի 12 -ին՝ հարջորդ քառօրյայի ժամանակ։

«Դա վերաբերում է  թե՛ 44-օրա պատերազմի ժամանակ գերի ընկածներին, և թե՛ Արցախի հայաթափումից հետո գերեվարված  ռազմաքաղաքական ղեկավարությանը: Այնտեղ բոլոր հասցեատերերին կոչ կա: Տեսնենք, թե ՔՊ-ն իրեն ինչպես կպահի հայ գերիների վերադարձի վերաբերյալ հայտարարության քննարկման և ընդունման մասով: «Պատիվ ունեմ» և «Հայաստան» խմբակցություններն առաջարկում են ԱԺ-ին ընդունել հայտարարություն: Առնվազն զարմանալի կլինի, որ ՀՀ ԱԺ-ն չընդունի հայ գերիների վերադարձի վերաբերյալ հայտարարությունը»,-ասել է նա։