Նախագահի հրամանագրով, Իրանի Իսլամական Հանրապետությունում, Սիրիայում և Թուրքմենստանում նոր դեսպաններ են նշանակվել։
Իրանում ՀՀ դեսպան է նշանակվել Գրիգոր Հակոբյանը։
Թուրքմենստանում ՀՀ դեսպան է նշանակվել Արսեն Ավագյանը, որ մինչ այդ Իրանում ՀՀ դեսպանն էր։
Սիրիայում ՀՀ դեսպան է նշանակվել Ռուբեն Խարազյանը, որ մինչ այդ ՀՀ դեսպանն էր Թուրքմենստանում։