ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն, անդրադառնալով Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի՝ դեռևս չհամաձայնեցված կետերին, նշել է. «Ես չեմ ասել և չեմ ասի, թե դրանք զուտ լեզվաբանական հարցեր են։ Ամեն ինչն էլ կարևոր է»։
Նա չի մանրամասնել, թե կոնկրետ ինչ ձևակերպումների շուրջ է անհամաձայնությունը. «Դրանք վերաբերում են Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման առանձին նյուանսների, որոնք եթե հաջողվի փոխհամաձայնեցնել, կգան ամբողջացնելու կարգավորման գործընթացը»։