Քաղաքական

«COP-ին մասնակցելու հրավերն ստացել ենք, դեռ վերաբերմունք չենք դրսևորել». Միրզոյան

ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը չի բացառել Բաքվում անցկացվելիք COP-29-ին մասնակցելը․

«Մեր մասնակցությունը COP-29-ին որևէ ձևով հաստատված չէ․ հրավերը ստացել ենք, որևէ պաշտոնական արձագանք և վերաբերմունք այս հարցում չենք դրսևորել։ Իհարկե, նաև չենք բացառում, բայց պետք է հասկանանք՝ ինչի մասին է խոսքը»,- ասել է նա։

Այս համատեքստում նա խոսել է Ադրբեջանում պահվող գերիների վերադարձի խնդրից. «Եվ COP-ի համատեքստում, և դրանից դուրս, Ադրբեջանի ու մյուս գործընկերների հետ խոսակցությունում, մենք մշտապես խոսում և հետամուտ ենք գերիների ու այլ պահվող անձանց անհապաղ ազատ արձակման և այլ հումանիտար հարցերի։ Գիտեք՝ անհետ կորածների հարց կա, բռնի անհետացումների հարց կա և այլն։ Սա մեր մշտական քննարկման թիվ մեկ առաջնահերթություններից մեկն է»։