Թուրքիայի հետ ունենք դինամիկ և դրական երկխոսություն. հայտարարել է ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։
Ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացի վերաբերյալ «Հայաստան» խմբակցության ՀՅԴ-ական պատգամավոր Արմեն Ռուստամյանի հարցին ի պատասխան՝ Միրզոյանն ասել է. «Առաջնահերթությունները թվարկելիս ես դրան առանձին չանդրադարձա, դա մեր թիվ 1 առաջնահերթությունը չէ։ Պատմության ողբերգական անցքերը, հայոց ցեղասպանությունն ուսումնասիրելը կամ դա թիվ մեկ առաջնահերթություն դարձնելն, անշուշտ, ԱԳՆ օրակարգը չէ»,- ասել է նա։