«Առաջիկայում, ըստ էության, Հայաստանը և Ադրբեջանը միմյանց կծանուցեն կանոնակարգի ուժի մեջ մտնելու վերաբերյալ». ԱԺ-ում 2025թ. պետական բյուջեի նախնական քննարկման ժամանակ հայտարարեց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը
«2025թ., հուսամ, կշարունակվեն սահմանազատման աշխատանքները»,- ասաց նա՝ ընդգծելով, որ այս պահին որևէ բան չի խանգարում աշխատանքները շարունակելու համար։
Միրզոյանը, խոսելով խաղաղության պայմանագրի վերաբերյալ վերջին առաջարկների մասին, նշեց, որ այն եղել է այն առաջարկների շուրջ, որոնց շուրջ չկա փոխհամաձայնություն։ Առաջարկվել է ստորագրման տեսքով այդ առաջարկները դուրս թողել տեքստից, և այն, ինչ արդեն իսկ համաձայնեցված է, տանել ստորագրման․
«Դատելով հրապարակային արձագանքներից՝ մեծ խանդավառությամբ չի ընդունվել Ադրբեջանի կողմից»,- ասաց նախարարը։