Քաղաքական

«Չկա մի բան, որ արվի Հայաստանի կողմից, և դիսոնանս լինի Իրանի պատկերացումների հետ». նախարար

Արարատ Միրզոյանն անդրադարձել է ԵՄ-ի հետ Հայաստանի հարաբերություններին և, այդ համատեքստում, հարևան երկրների, մասնավորապես, Իրանի մոտեցումներին։ 

Միրզոյանը նշել է, որ Հայաստանի համար առաջնահերթություն է հարևանների հետ հարաբերությունների կարգավորումն ու զարգացումը. 

«Ոչ մեկի համար գաղտնիք չէ, թե մենք ինչ հարաբերություններ ունենք Իրանի հետ։ Անշուշտ, ԵՄ ուղղությամբ մեր քաղաքականությունը գաղտնիք չէ Իրանի համար, և մենք մեր պարբերական շփումներում նաև այս հարցին ենք անդրադառնում»,- ասել է նա։ Ըստ Միրզոյանի՝ չկա մի բան, որ Հայաստանն անի, և «դա դիսոնանս լինի Իրանի պատկերացումների հետ»։