2025թ. պետբյուջեից վարչապետի աշխատակազմին կհատկացվի 24,3 մլրդ դրամ։
Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ասել է, որ դա 632 մլն դրամով կամ 2,5%-ով քիչ է, քան 2024-ին նախատեված գումարն էր․ «Ընդ որում, ընթացիկ ծախսերի համար նախատեսված է 20 մլրդ դրամ, որը 4%–ով քիչ է, քան 2024-ին, իսկ կապիտալ ծախսերի համար նախատեսված է 4,1 մլրդ դրամ, որը 6%–ով ավել է, քան 2024-ին»։
Նախագահի աշխատակազմին 2025-ի բյուջեով կհատկացվի 1,6 մլրդ դրամ, որը 6,4%-ով կամ 112 մլն դրամով քիչ է 2024-ի համեմատ։
Ազգային ժողովի բյուջեն կկազմի 7,07 մլրդ դրամ, որը 2024-ից պակաս է 2,6%-ով կամ 191 մլն դրամով։