ՄԻՊ Անահիտ Մանասյանն անդրադարձել է ԱԺ-ի մոտ հունիսի 12-ի ոստիկանության կողմից «Զարյա 3» կիրառելուն՝ նշելով, որ իր համար էլ է հարց մնում, թե ինչու են քաղաքացիներն անցնում տարբեր վարույթներով, բայց իրավասու մարմինները՝ ոչ։
Հարցին՝ ինչու որևէ ոստիկան չի անցնում քրեական վարույթով, ՄԻՊ-ն ասել է. «Ես պահանջել եմ, որ հասարակության բոլոր սուբյեկտները, լինեն պետական մարմինների ներկայացուցիչներ, թե քաղաքացիներ, պետք է պատասխանատվություն կրեն իրենց ոչ իրավաչափ գործողությունների համար։ Ինձ համար էլ է կարևոր և հարցական, թե ինչու տարբեր դեպքերով իրավասու մարմինների ներկայացուցիչների նկատմամբ չկան հարուցված քրեական հետապնդումներ»։
Թե ինչ են պատասխանել այս թեմայով ՄԻՊ-ին, Մանասյանը չի մանրամասնել՝ հիշեցնելով, որ կա հարուցված վարույթ։