Քաղաքական

Կոնջորյանը հերքել է Քոչարյանին պաշտոնանկ անելու լուրերը

ԱԺ ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը հերքել է լուրերը, թե խմբակցությունում ցանկանում են ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերով հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանին պաշտոնանկ անելու նախաձեռնությամբ հանդես գալ։ 

«Նման օրակարգ չկա, նման հարց երբևէ չի քննարկվել ՔՊ խմբակցությունում»,- ասել է նա։ Հարցին՝ իսկ պատգամավորները չե՞ն դժգոհել կամ ցանկություն հայտնել այդ հարցով  քննարկում ունենալ վարչապետի հետ, նա ասել է, որ նման տեղեկատվություն չունի։

Անդրանիկ Քոչարյանն էլ լրագրողների հետ ճեպազրույցում նշել է, որ տեղյակ չէ նման մտադրությունից. «Ես այդպիսի տեղեկություն չունեմ։ Ընդ որում, աղբյուրը պետք է գտնել։ Տեղյակ չեմ, որ նման օրակարգ կա»։