Քաղաքական

«ՔՊ-ում կա կադրային բազա». Կոնջորյան

ԱԺ ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանն, անդրադառնալով արդարադատության նախարարի նշանակման հարցին, շեշտել է՝ ՔՊ-ում կա կադրային բազա։ Իսկ թե ինչու դեռ նախարար չի նշանակվել, նա մանրամասնել է. 

«Վարչության դրած ստանդարտների համատեքստում դեռ ընտրություն չի արվել։ Նաև՝ բազմաթիվ գործընկերներ կան, որ այս պահին ներգրավված են այլ պաշտոններում։ Օրինակ, եթե նկատել եք, եղել են տարբեր թեկնածուներ, որոնք ինքնաբացարկ են հայտնել, որովհետև նրանք այս պահին ներգրավված են այլ աշխատանքներում»,- ասել է նա։