«Հայաստանը դատապարտում է միջազգային անվտանգության խաթարմանն ուղղված գործողությունները, որոնք արտահայտվել են նաև անցյալ շաբաթ Իրանի Իսլամական Հանրապետության դեմ գործողություններում». այս մասին նշված է ՀՀ ԱԳՆ X-ի միկրոբլոգում։
«Մենք խորապես մտահոգված ենք տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումներով։ Հուսով ենք՝ դիվանագիտությունը թույլ կտա պաշտպանել միջազգային իրավունքը և կանխել իրադարձությունների հետագա անցանկալի զարգացումը»,- հայտարարել է ԱԳՆ-ն։