Քաղաքական

Պետբյուջեն քաղաքացու մեծ ընտանեկան բյուջեն է (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2025թ. պետական բյուջեի նախագծի քննարկումների ժամանակ հայտարարել է, թե Հայաստանի պետական բյուջեն յուրաքանչյուր քաղաքացու մեծ ընտանեկան բյուջեն է․

«Պետական հատվածի աշխատանքի և բովանդակության որակը շատ բանով կանխորոշում է, թե որքան եկամուտներ կգեներացվեն երկրում։ Իհարկե, դա մեծապես կախված է նաև մասնավոր հատվածում աշխատող մարդկանցից, որովհետև նաև նրանցից է կախված, թե իրենք առկա հնարավորությունները որքանով արդյունավետ կկիրառվեն, որքանով կօգտագործեն հարստանալու և հարստացնելու բանձևային հնարավորությունները, որ ստեղծում ու լավարկում է կառավարությունը»,- ասել է նա։

Ըստ վարչապետի, բոլորս մեկ ընդհանուր՝ պետական ընտանեկան բյուջեում մեր ներդրումն ենք անում հանուն բոլոր քաղաքացիների համընդհանուր բարեկեցության։ Վարչապետը նաև հիշեցրել է. «Չկա գեթ մեկ մարդ, մի ընտանիք, որի կարիքների բավարարման համար բյուջեից ծախս չի արվում։ Չկա ընտանիք, անհատ, մարդ, որի համար հասցեական ծախս չի արվում»։