Քաղաքական

«Մեզնից առաջ խարխափում չի եղել». վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, թե պետք է լուծել մեկ խնդիր՝ հնարավորություն ստեղծել, որ աշխատող, գործունեություն ծավալող ավելի ու ավելի շատ մարդ հարստանա. «Ոչ թե յոլա գնա, այլ հարստանա։ Մեր պետական կառավարման ամբողջ իմաստն ու նպատակը հետևյալն է, որպեսզի ավելի ու ավելի շատ մարդ յոլա գնա, և սա է մեր իրականության առանցքային բնորոշումը։ Մինչդեռ մենք մեր նպատակները պետք է ձևակերպենք, մեր խնդիրը լինի, որ ավելի ու ավելի շատ մարդ օրինական, մրցակցային աշխատանքով հարստանալու իրական հնարավորություն ունենա»։

Ըստ վարչապետի, պետությունը պետք է օրենսդրությունը, արտաքին ու ներքին քաղաքականությունը համապատասխանեցնի այս կարիքներին։

«Պետք է խոստովանենք, որ հիմնական բանը, որ վերջին 6-6.5 տարում իրար հետ արել ենք, խարխափումն է պատմական ու իրական հայաստանների արանքում։ Մեզնից առաջ ընդհանրապես խարխափում չի եղել, իսկ մենք մեր հիմնական ժամանակն ու էներգիան ծախսել ենք պատմական ու իրական հայաստանների արանքում խարխափելով։ Գուցե ցանկալիից ավելի ուշ, բայց այդ խարխափումն ավարտած է։ Կառավարությունն ու խորհրդարանական մեծամասնությունն որպես ռազմավարություն ընտրել են իրական Հայաստանի հայեցակարգը։ Վստահ եմ՝ աներկբայորեն ժողովուրդը նույնպես ընտրել է իրական Հայաստանը և առաջիկա պատեհ առիթով այդ ընտրությունը կվերահաստատի»։