Քաղաքական

«Պետությունը քաղաքացիների բարեկեցությունն ապահովելու գործիք է». վարչապետ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

«Պետությունը միայն ու միայն սեփական քաղաքացիների համընդհանուր բարեկեցությունն ապահովելու գործիք է, կամ ժողովրդի լեզվով ասած՝ հաց վաստակելու գործիք»,- հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2025թ. պետական բյուջեի նախագծի քննարկումների ժամանակ։

Ըստ նրա, եթե պետության՝ պետական ու ժողովրդական ընկալումը սա չէ, պետության գոյության հեռանկարը կասկածի տակ է. «Հենց նման համակարգային ընկալման բացակայությունն է և էր պատճառը որ ՀՀ ավելի քան 1 մլն քաղաքացի բարեկեցության իրենց կենսական կարիքը հոգալու համար, սկսած 90-ականների սկզբից, հեռացել են, արտագաղթել են և արտագաղթում են ՀՀ-ից։ Այստեղ մնացածներից շատերը իրենց բարեկեցության հույսը կապել են հեռանալու հեռանկարի հետ, և, չկարողանալով կամ զուտ էմոցիոնալ չուզենալով հեռանալ, երբեմն նույնիսկ համակերպվել են, որ մնում են, բայց այստեղ իրենց համար բարեկեցություն չի լինելու»։