Քաղաքական

«Կանխատեսել էինք այսօր, բայց իրենք առաջ ընկան». Բագրատ արքեպիսկոպոս

Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանին պատկանող մեքենան ոստիկանները տեղափոխել են հատուկ պահպանվող տարածք։

Նշենք, որ Գալստանյանը կողմնակիցների հետ ակցիա է իրականացնում նախագահական նստավայրի մոտ։ Մինչ այդ հայտարարվել էր, որ հավաքվելու են՝ Վահագն Խաչատուրյանից պահանջելու, որ նա չստորագրի սահմանազատման կանոնակարգի մասին ԱԺ որոշումը։ Այսօր, սակայն, հայտնի դարձավ, որ նախագահն ստորագրել է այն։

Լրագրողների հետ ճեպազրույցում Գալստանյանը հարցին՝ ուշացած չե՞ն իրենց գործողությունները, ասել է. «Մեր գործողությունները ճիշտ ժամանակին են, արձանագրումներ են, որոնք իրազեկման կարիք ունենք։ Ով հուզված է այդ թեմայով, թող ինքն ավելի շուտ գործողություններ անի»։

Հարցին՝ գործողությունները կանխելու համա՞ր չեն, նա նշել է. «Կանխատեսել էինք այսօր, բայց իրենք առաջ ընկան»։

Գալստանյանի խոսքով՝ երկրում ոչ մի ինստիտուտ չի գործում․ «Անկախ նրանից՝ այս շենքերում մարդիկ կան, թե ոչ, այս շենքերը դատարկ են։ Փաստացի, եթե նույնիսկ ստորագրած էլ չլիներ, ու մենք այստեղ լինեինք նույն պահանջով ու հորդորով, արձագանքը նույնն էր լինելու»։

Ակցիայի մասնակիցները «սահմանային սյուներ» են տեղադրել ՀՀ նախագահի նստավայրի մոտ։