Քաղաքական

«Քյարամյանի ու Աղազարյանի միջադեպին գնահատական կտրվի». Պապոյան

ՔՊ փոխնախագահ, էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հայտարարել է, որ կուսակցությունում գնահատական կտրվի խորհրդարանական լսումների ժամանակ ՔԿ նախագահ Արգիշտի Քյարամյանի և պատգամավոր Հովիկ Աղազարյանի միջադեպին․

«Այն հարցերը, որոնք վերաբերվում են մեր կուսակցականներին և, իմ ուսումնասիրությամբ, մասամբ նաև իմ որոշման տիրույթի հարց են, կարող եմ վստահաբար ասել, որ դրանք մենք կքննարկենք, կտանք գնահատական։ Այն հարցերը, որոնք գտնվում են իմ ուսումնասիրության տիրույթից դուրս, բնականաբար, ոչինչ չեմ կարող ասել․ դրանք այլ մակարդակի և որակի հարցեր են։ Ես վստահ եմ, որ բոլոր հարցերի պատասխանները կտրվեն»,- ասել է Պապոյանը լրագրողների հետ ճեպազրույցում։