Քաղաքական

«Դա է ճիշտ ճանապարհը». Պուտինը՝ Փաշինյանին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն արձագանքել է  BRICS+-ի գագաթնաժողովում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթին, որտեղ վերջինս խոսել էր Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի մասին՝ առաջարկելով ստորագրել այն։

Պուտինը կարևորել է լոգիստիկ նախագծերն՝ ասելով, որ դրանք կարևոր են տարածաշրջանային համագործակցության առումով․

«Հաճելի է արձանագրել, որ սկսվել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանների դեմարկացիայի և դելիմիտացիայի գործընթացը։ Դա է ճիշտ ճանապարհը դեպի խաղաղության պայմանագիր»,- ասել է Պուտինը։

Պուտինը նաև նկատել է, թե ինչպես են Ալիևն ու Փաշինյանը շփվել նիստի ընթացքում Եվ գովեց կարծիքների փոխանակման համար. «Սա դրական է մեր միջոցառման համար»։