Քաղաքական

ԵՄ դեսպանի հետ քննարկվել են ավիացիոն ոլորտին վերաբերող հարցեր

Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը երեկ ընդունել է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսին։

Նախարարը բարձր է գնահատել ԵՄ դեսպանի կատարած աշխատանքը` նախարարության հետ համագործակցության բոլոր ոլորտներում։ Հանդիպման ժամանակ քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր։

Մասնավորապես քննարկվել են համայնքների հետ աշխատանքի, էներգետիկ ոլորտի, ճանապարհաշինության, ճանապարհային անվտանգության բարելավման ուղղությամբ տարվող աշխատանքների վերաբերյալ հարցեր։

Քննարկվել են նաև ավիացիոն ոլորտին վերաբերող հարցեր։ Նախարար Սանոսյանը շնորհակալություն է հայտնել դեսպանին հատկապես այս ոլորտում ցուցաբերած աջակցության համար։

Քննարկվել են «Խաղաղության խաչմերուկ» ծրագրին վերաբերյալ հարցեր։ ԵՄ պատվիրակության ղեկավարը վերահաստատել է ԵՄ աջակցությունը Կառավարության ներկայացրած «Խաղաղության խաչմերուկ» նախագծին։

ԵՄ դեսպանը տեղեկացրել է, որ պատրաստ են աջակցել նաև Լոռու և Տավուշի մարզերում աղետից վնասված ենթակառուցվածքների վերականգնմանը։