ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը BRICS+-ի համաժողովին իր ելույթում անդրադարձել է տարածաշրջանային հաղորդակցության ուղիների ապաշրջափակմանը։ Նրա փոխանցմամբ՝ Հայաստանն Ադրբեջանին առաջարկել է Նախիջևանի հետ կապ ապահովել սահմանային և մաքսային հսկողության պարզեցված ընթացակարգերի մեխանիզմներով․
«Եվս մեկ անգամ ընդգծեմ, որ Հայաստանն ի վիճակի է լիարժեք ապահովել իր տարածքով անցնող բեռների, տրանսպորտային միջոցների ու մարդկանց լիակատար անվտանգությունը։ Դա մեր ցանկությունն է, մեր պարտավորությունը, որ երաշխավորում ենք և երաշխավորել ենք»,- ասել է նա։
«Այն պնդումները, թե Հայաստանը որևէ կերպ համաձայնվել է, թե իբր երրորդ որևէ երկիր պետք է ապահովի հաղորդակցության ուղիների անվտանգությունն իր սուվերեն տարածքում, կամ որևէ փաստաթղթում նման բան է նախատեսված, չի համապատասխանում իրականությանը»,- ընդգծել է Փաշինյանը։