Քաղաքական

Հաջորդ շաբաթ կմեկնարկեն բյուջետային քննարկումները

Երկուշաբթի օրվանից ԱԺ հանձնաժողովներում կմեկնարկեն 2025թ. պետբյուջեի նախագծի ոլորտային քննարկումները։ Այդ օրը հանձնաժողովի նիստին հրավիրված է լինելու նաև վարչապետ Փաշինյանը։ Այնուհետև երկուշաբթի կքննարկվեն ուժային կառույցների բյուջեները, մի մասը՝ փակ նիստում։

Բյուջետային քննարկումները կավարտվեն նոյեմբերի 5-ին, որից հետո, մինչև նոյեմբերի 7-ը, պատգամավորները կարող են իրենց առաջարկները ներկայացնել, որոնք կուղարկվեն կառավարություն։

2025թ. պետբյուջեի նախագիծը նախատեսված է քննարկել նոյեմբերի 12-ին մեկնարկելիք ԱԺ նստաշրջանում։