Քաղաքական

Մինչև խաղաղության պայմանագրի կնքումը ԵՄ դիտորդները այստեղ կլինեն

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հույս է հայտնել, որ մինչև խաղաղության պայմանագրի կնքումը ԵՄ դիտորդներն այստեղ կլինեն․

«Շնորհակալ ենք այդ առաքելությանը և հույս ունենք, որ մինչև խաղաղության պայմանագրի կնքումն, առնվազն, ԵՄ դիտորդները այստեղ կլինեն»,- հայտարարել է Սիմոնյանը։

Ըստ նրա՝ ադրբեջանական սահմանային հայտարարությունները դիտորդները հաճախ արձանագրում են։

Հարցին, թե հետո ինչ է լինելու դիտորդների մասով, Սիմոնյանը նշեց. «Կապրենք, կտեսնենք»։