«Իսկ ո՞վ է դա հերքել երբևէ։ Նման բան չկա, որ ռիսկ չունենա իր մեջ». ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ սահմանազատման ռիսկերի մասին հարցին ի պատասխան։
Այդ ռիսկերով հանդերձ, ըստ նրա, սահմանազատման գործընթացը դրական է, որովհետև դրա բացակայության ռիսկերը հարյուրապատիկ ավելի մեծ են. «Առավոտ տնից դուրս գալու մեջ էլ ռիսկ կա, ամեն ինչի մեջ էլ ռիսկ կա»։
Հարցն, ըստ վարչապետի, հետևյալն է՝ սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգի մեխանիզմները հնարավորություն տալի՞ս են ռիսկերը կառավարելու․ «Այո»,- վստահեցրել է նա։