ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հայտարարել է, թե Թուրքիայի հետ երկխոսությունը դրական հունով է զարգանում. «Կարծում եմ՝ արդեն որոշակի շոշափելի առաջընթաց կա»,- ասել է նա՝ մատնանշելով օդային տարածքից օգտվելը։
«Կան վստահությունն ամրապնդող որոշակի միջոցառումներ, որ համատեղ պլանավորել ենք անել։ Իհարկե, մենք ունենք պայմանավորվածություն, և դրա համաձայն՝ սահմանը պետք է մասնակի բաց լիներ։ Ցավոք, առայժմ դա իրականություն չէ, բայ մենք կաշխատենք այդ ուղղությամբ»։