Քաղաքական

«Հարևանների հետ մեր քաղաքացիներն առևտուր են անելու». Սիմոնյան

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն անդրադարձել է Հայաստանի տարածքում ադրբեջանական ԶՈւ ներկայությանը՝ նշելով. «Նրանք 200 կմ² չափով Հայաստանի տարածքի մեջ են»։ Ըստ նրա՝ սահմանազատման արդյունքում ադրբեջանական կողմը, որտեղ առաջ է, ետ կգնա. «Երբ խոսում ենք Ալմա-Աթայի հռչակագրի սկզբունքներից ելնելով սահմանը վերհանելու մասին, դա ենթադրում է՝ եթե Ադրբեջանը կամ Հայաստանը ճանաչում են, որ այս գծից այն կողմ այլ երկրի տարածք է, պետք է վերականգնվի ճիշտ վիճակը։ Ես վստահ եմ՝ պայմանագրի կնքումով դրան կհասնենք, և Ադրբեջանը ետ կքաշվի այն մասերից, որտեղ առաջ է»։

Նրա խոսքով՝ հիմա գլխավոր նպատակը սահմանը վերարտադրելն ու խաղաղության պայմանագիր կնքելն է. «Դրանից հետո մեր հարևանների հետ մեր քաղաքացիները առևտուր են անելու, փոխայցեր են անելու»։