Քաղաքական

«Ադրբեջանի հետ ունենք երկկողմ բանակցությունների ձևաչափ». Միրզոյան

ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն անդրադարձել է «3+3» ֆորմատով նախորդ շաբաթ տեղի ունեցած հանդիպումներին․

«Մենք առաջին պահից էլ մասնակցել ենք «3+3» հարթակի աշխատանքներին, և կարծում եմ՝ կշարունակենք մասնակցել։ Մենք կարևորում ենք տարածաշրջանում մեր հարևանների հետ հարաբերությունները»,- ասել է նա։

Անդրադառնալով հարցին, թե դա ինչպես կարող է ծառայել Հայաստան-Ադրբեջան բանակցությունների հարթակ, նա նշել է. «Այդ առաջարկը, մեծ հաշվով, չկա էլ, եթե լինի էլ, մենք նպատակահարմար չենք գտնի դրան դրական արձագանքել, որովհետև մենք Ադրբեջանի հետ ունենք մեր երկկողմ բանակցությունների ձևաչափը, ընդ որում՝ բոլոր ուղղություններով․ և սահմանազատման, և խաղաղության պայմանագրի շուրջ, և հարաբերությունների կարգավորման»։

Միրզոյանը նաև ասել է, թե առաջին անգամ չէ, որ Բաքվից ոչ կառուցողական հռետորաբանություն են նկատում, բայց դա Հայաստանին չի շեղի իր ռազմավարությունից։