Քաղաքական

«Առավոտը տնից դուրս գալու մեջ էլ ռիսկ կա, եղանակի մեջ էլ ռիսկ կա»․ վարչապետ

«Առավոտը տնից դուրս գալու մեջ էլ ռիսկ կա, եղանակի մեջ էլ ռիսկ կա»․ վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարել է, որ սահմանազատման գործընթացը ռիսկերով հանդերձ համարում դրական, որովհետև այդ գործընթացի բացակայության ռիսկերը հարյուրապատիկ և հազարապատիկ ավելի են: 

«Առավոտը տնից դուրս գալու մեջ էլ ռիսկ կա, եղանակի մեջ էլ ռիսկ կա, անձրևի մեջ էլ ռիսկ կա: Հարցը հետևյալն է՝ այդ կանոնակարգի ներսի մեխանիզմները հնարավորություն տալի՞ս են ռիսկերը կառավարել: Մեր գնահատականն այն է, որ հնարավորություն տալիս են»,- նշել է Փաշինյանը:

Վարչապետի խոսքով՝ վավերացված կանոնակարգը և սահմանազատման գործընթացը տալու են բոլոր հնարավորությունները՝ խաղաղ բանակցային ճանապարհով ՀՀ ինքնիշխան տարածքի ամբողջականությունը և անվտանգությունը ապահովելու։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական