«Փորձում ենք հնարավորինս ծանրակշիռ մարդկանց առաջարկել, բայց ես վստահ եմ, որ մոտ ապագայում մենք կունենանք թեկնածու»․ լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով արդարադատության նախարարի թեկնածուի ընտրության հարցին։
Ըստ ԱԺ նախագահի՝ գործընթացը թափանցիկ է, և բոլորին ելույթ ունենալու հնարավորություն է տրվել։
«Մենք երևի մի փոքր սխալ բան ենք արել. մենք քննարկում ենք բոլոր թեկնածուներին՝ անկախ նրանից, թե այդ թեկնածուն իր համաձայնությունը տվել է, թե ոչ։ Մեծ մասը չեն ցանկանում, քանի որ իրենք, այնուամենայնիվ, իրենց ոլորտում շատ լուրջ մասնագետներ են»,- ասել է Ալեն Սիմոնյանը։
ԱԺ նախագահը ընդգծեց նաև, որ երեկ և այսօր առավոտյան նոր առաջադրումներ են եղել՝ անուններ չհրապարակելով։