Քաղաքական

«Ինչքան քննիչ կա, զբաղվում է COVID-19-ով». Արսեն Թորոսյան

ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր, առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանը, դիմելով «Հայաստան» խմբակցությունից Արծվիկ Մինասյանին, կոչ է արել այլ հերոսներ փնտրել։ «Եւ օրինակ Հանրային խորհրդի վերաբերյալ օրենքի քննարկման ժամանակ նորից COVID-19-ը չհիշել։ Պարո՛ն Մինասյան, Հայաստանում ինչքան քննիչ կա, զբաղվում է COVID-19-ով, և եթե մի մարմին էլ քիչ զբաղվի դրանով, աշխարհը փուլ չի գա»,- ասել է նա։

Ըստ Թորոսյանի՝ «Իրավաբանական կրթության դասագրքերում ինչ-որ ժամանակ հետո կլինի մի վերնագիր, թե՝ ինչպես չանել քննություն, և այդտեղ արձանագրումներ կլինեն COVID-ի քննության մասին, որը որ տեղի է ունենում հիմա, բայց եկեք այնուամենայնիվ այլ երգեր ընտրենք և ամեն անգամ ինչ-որ փաստահավաք կամ քննիչ հանձնաժողովների վերաբերյալ քննարկումների ժամանակ այդ ամենը չհիշենք»։

Թորոսյանը նաև վստահեցրել է. «Հայաստանի հարյուրավոր քննիչներ շատ խորը և մանրամասն զբաղվում են COVID-19-ի ուսումնասիրությամբ»։