Քաղաքական

«Կարևոր շարժառիթ է, որ հրավեր եմ ստացել անձամբ ՌԴ նախագահից»․ վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է BRICS-ի գագաթնաժողովին իր մասնակցությանը՝ նշելով, որ այն կարևոր է Հայաստանի համար․ «Մանավանդ, որ BRICS-ի ընթացիկ գագաթնաժողովը վերաբերում է գլոբալ Հարավին, և դա ուղիղ առնչվում է Հայաստանին»։

Ըստ վարչապետի՝ ոչ պակաս կարևոր շարժառիթ է, որ հրավեր է ստացել անձամբ ՌԴ նախագահից․ «Կարծում եմ՝ այնտեղ գտնվելը կարևոր է Հայաստանի համար»։

Վարչապետը խոսել է նաև աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին՝ շեշտելով, թե ցանկացած պրոցես հսկայական մասով ունի տնտեսական ենթատեքստ ու բովանդակություն։