Քաղաքական

«Կիկոսի մահը» այն քիչ գրքերից է, որ Դուք կարդացել եք». վարչապետը՝ Լևոն Քոչարյանին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ անդրադարձել է սահմանազատման գործընթացին․

«Հանձնաժողովների կանոնակարգում սահմանված է ոչ միայն հատվածական սահմանազատման հնարավորություն, այլև սահմանազատման գործընթացն, ըստ էության, ավարտվում է ամբողջական սահմանազատման գործընթացով»,- ասել է վարչապետը։ Նրա խոսքով՝ ուրիշ կերպ չի կարող լինել, որովհետև ամեն հատված պետք է սահմանազատվի, և դա պետք է արձանագրվի որևէ կերպ՝ հետագա պրոցեսներն իրականացնելու համար։

Նա անդրադարձել է նաև Կիրանցում տիրող տրամադրություններին՝ ասելով. «Տավուշ Կիրանց գյուղում երեխաները դպրոց գնում են հաճույքով, անվտանգության զգացումով․ գյուղում դպրոց գնալը վերջին 35 տարում ավելի անվտանգ չի եղել, քան այսօր է։ Մենք այս իրադրությունն ուզում ենք ստեղծել բոլոր սահմանամերձ բնակավայրերում»։

Վարչապետը, Լևոն Քոչարյանի հարցը մեկնաբանելով, նշել է, թե պետք չէ «Կիկոսի մահը» դարձնել. «Հասկանում եմ՝ «Կիկոսի մահը» գուցե էն քիչ գրքերից է, որ Դուք կարդացել եք, բայց կանոնակարգում նկարագրված մեխանիզմներն ամենևին էլ այդպիսին չեն»։