ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, հայտարարությունների ժամին դիմելով «Հայաստան» խմբակցության պատգամավորներին, հիշեցրել է, որ ՀՅԴ-ականները ժամանակին կողմ են քվեարկել Հայաստանի վարչատարածքային բաժանման մասին օրենքին, որով ԼՂ-ն ճանաչվում է Ադրբեջանի մաս․
«Քվեարկել են կողմ, և այդ կտորը մեր ներպետական օրենքով ֆիքսել են որպես Ադրբեջան։ Հիմա եկել եք այստեղ՝ ի՞նչ եք անում»,- ասել է նա։
Գառնիկ Դանիելյանի ռեպլիկին, թե նման բան չի եղել, Սիմոնյանը տրամադրել է 2014թ. քվեարկության արդյունքները․ «Ես գիտեմ, որ ՀՅԴ-ի հետ կապված մեծ ու հայտնի ասացվածք կա՝ դեմ ըլլալով կողմ ենք, կողմ ըլլալով՝ դեմ»։