Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը «Արմենպրեսում» հոդված է հրապարակել, որտեղ անդրադարձել է BRICS-ի դերին, հնարավորությանը և Հայաստանի կողմից դրա հետ համագործակցելու հնարավորություններին։
Ըստ ՌԴ դեսպանի՝ Հայաստանի հիմնական գործընկերները՝ Ռուսաստանը, Հնդկաստանը, Իրանը, Չինաստանը և Արաբական Միացյալ Էմիրությունները, արդեն միացել են BRICS-ին, իսկ Ադրբեջանն ու Թուրքիան այս հարթակին միանալու հայտ են ներկայացրել։
«Հայկական կողմը դեռևս ուշադիր հետևում է այդ միավորման գործունեությանը, սակայն, անկասկած, հանրապետությունում տեսնում են, որ այն կարող է լուրջ լրացուցիչ հնարավորություններ ընձեռել տնտեսական ներուժի բացահայտման, բազմապլանային շփումների զարգացման և Լատինական Ամերիկայի, Ասիայի և Աֆրիկայի՝ աշխարհագրորեն հեռավոր տարածաշրջանների հետ առևտրի համար: Ընդ որում, ինչը պակաս կարևոր չէ, BRICS-ը խիստ կառուցվածքային բազմակողմ կազմակերպություն կամ մաքսային միություն չէ։ Չի կարելի չհիշատակել, որ ս. թ. օգոստոսի 8-ին Հայաստանի մայրաքաղաքում տեղի է ունեցել «Հայաստանի և ԵԱՏՄ-ի համագործակցության նոր հորիզոններ ՇՀԿ-ի և ԲՐԻԿՍ-ի հետ» միջազգային համաժողովը, որի արդյունքներով տրվել է «Հայաստան-ԲՐԻԿՍ» գործարար համագործակցության երևանյան կենտրոնի աշխատանքների մեկնարկը»,- ասվում է ՌԴ դեսպանի հրապարակած հոդվածում։