Քաղաքական

ԱԺ-ն քննարկում է սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

ԱԺ նիստում մեկնարկել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգը հաստատելու նախագիծը։ Այն ներկայացնում է փոխվարչապետ, հանձնաժողովի համանախագահ Մհեր Գրիգորյանը։

Նա տեղեկացրեց, որ կանոնակարգը ներպետական ընթացակարգեր պետք է անցնի Հայաստանում և Ադրբեջանում, որից հետո կողմերը փոխանակում են ծանուցումներ. «Փոխանակման օրվանից կանոնակարգը համարվում է երկկողմանի ստորագրված»։

«Եթե նույնիսկ համարենք, որ այս կանոնակարգը ՀՀ-ում կընդունվի և կդառնա օրենսդրության մաս, այստեղ էլ խնդիր չեմ տեսնում, որովհետև եթե ԱԺ-ն հավանության արժանացնի այս մոտեցումը, նշանակում է՝ մեր պետությունը պատրաստ է իրականացնել այս գործընթացը, և ես այս գործընթացում որևէ խնդիր չեմ տեսնում»,- ասել է Գրիգորյանը՝ ընդդիմության քննադատություններին ու հարցադրումներին ի պատասխան։