Մեկնարկել է ԱԺ 8-րդ նստաշրջանի հերթական նիստը։ Նիստի բացմանը «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանից հետաքրքրվեց, թե ինչու է «Ազատության» հետ զրույցում հայտարարել, որ Ադրբեջանը ԼՂ-ի դեմ պատերազմից առաջ ունեցել է առնվազն 3-4 ՄԱԿ-ի բանաձև։
«Որ Արցախի Հանրապետությունը չէիք ճանաչում որպես անկախ պետություն և թողնում էիք Ադրբեջանի կազմում, երբ վարչատարածքային բաժանման մասին օրենք էիք քննարկում և ընդունում, անձամբ ձեր կուսակցությունը, և նշում էիք, որ դա Ադրբեջան է, բա ի՞նչ էիք անում։ Խոսքը գնում է լեգիտիմ իրավունքի մասին, և որևիցե նոր բան իմ ասածի մեջ չկա»,- հայտարարել է Ալեն Սիմոնյանը։
ԱԺ նախագահը կոչ արեց բանավեճի չվերածել այս հարցը և անցնել օրակարգին։