ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը հայտարարել է, թե իրենց խմբակցությունը չի մասնակցի սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգի քննարկմանն ու քվեարկությանը։
«Հաշվի առնելով այն փաստը, որ նմանօրինակ կանոնակարգերը չեն ենթադրում վավերացման այն ըթնացակարգը, որով իրեն անցկացնում են ՀՀ կառավարիչները, և այն փաստը, որ ՍԴ-ն որոշման մեջ հարցին բացարձակ չվերաբերող մեկնաբանությամբ ներառում է ներկայացրել, հիմնավոր կասկած է առաջանում, որ սույն գործողությունները միտված են հերթական հակապետական զիջումների արդարացում ծառայելու հետագայում»,- ասել է նա՝ հավելելով, որ իրենց դիրքորոշումն ավելի ծավալուն կներկայացնեն ՀՀԿ ԳՄ հայտարարությամբ։
Ավելի վաղ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանն էլ հայտարարել էր, թե իրենք ևս չեն մասնակցի կանոնակարգի քննարկմանն ու քվեարկությանը. «Քանի որ մասնակցությունը կարող է մեկնաբանվել նաև իրավաչափության ճանաչում»,- ասել է Ռուստամյանը։
Այնուհետև ԱԺ երկու ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորները լքեցին ԱԺ նիստերի դահլիճը։