ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կմասնակցի BRICS գագաթնաժողովին. Radar Armenia-ին հայտնել է նրա մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը։
Ավելի ուշ, հայտնի դարձավ, որ վարչապետը Կազան կմեկնի վաղը՝ ԱԺ-կառավարություն հարցուպատասխանից հետո։
Հիշեցնենք, որ այսօր Կազանում մեկնարկում է BRICS գագաթնաժողովը, որին կմասնակցեն աշխարհի ավելի քան 30 երկրի ներկայացուցիչներ, այդ թվում՝ ղեկավարներ։