Քաղաքական

«Եթե Ադրբեջանը չվավերացնի, ռիսկը ո՞րն է». Ռուբինյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն անդրադարձել է մտավախություններին, թե Ադրբեջանը կարող է չվավերացնել Հայաստանի հետ սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգը։

«Ասում եք` բա որ Ադրբեջանը չվավերացնի։ Է, չվավերացնի, թող չվավերացնի, չի վավերացնի` ուժի մեջ  չի մտնի․ ի՞նչն է խնդիրը»,- ասել է նա։ 

Ըստ Ռուբինյանի, եթե Հայաստանն այսօր վավերացնի կանոնակարգը, հետո պարզվի, որ Ադրբեջանը չի վավերացնում, համաձայնությունը կհամարվի տեղի չունեցած. «Հարց եմ տալիս` հիմա մենք վավերացրինք, ասենք թե, Ադրբեջանը չվավերացրեց, դրա ռիսկը ո՞րն է»,- ընդդիմադիրներին դիմելով ասել է նա։