Քաղաքական

ԱԺ նիստերի օրակարգում 40 հարց է ընդգրկվել

Հոկտեմբերի 21-ին գումարվել է Ազգային ժողովի խորհրդի նիստ, որը վարել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:

Քննարկվել և հաստատվել են ԱԺ ութերորդ գումարման ութերորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին և հոկտեմբերի 22-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծերը:

Սահմանվել է հերթական նիստերի օրակարգային հարցերի քննարկման հաջորդականությունը: Հոկտեմբերի 22-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել է 40 հարց: