Քաղաքական

ԱԺ–ում կքննարկվի սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգը

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովն այսօրվա նիստում կքննարկի Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգը։

Հարցը կներկայացնի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։ Դրական եզրակացություն ստանալուց հետո կանոնակարգը կներկայացվի խորհրդարանի հաստատմանը։

Հիշեցնենք՝ այն ստորագրվել էր այս տարվա օգոստոսի 31-ին։