«1976թ. ՍՍՀՄ ԶՈւ ԳՇ քարտեզն է, որը իրավական հիմք ունի նաև Ադրբեջանի համար, և այդ քարտեզն է, որը կազմվել է նման լիազորություն ունեցող մարմնի կողմից». հայտարարել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ հավելելով, որ հայ-ադրբեջանական սահմանի վերաբերյալ տարբեր մասշտաբի և տարբեր ժամանակահատվածում հաստատված քարտեզներ կան. «Ամբողջական քարտեզ գոյություն չունի»։
Ըստ Գրիգորյանի՝ սա ամենաբարդ հարցն է։