Քաղաքական

«Կադաստրի գործողություններին պետք է տրվի իրավական գնահատական». փոխվարչապետ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի համար անհասկանալի է, թե Տավուշի սահմանի հետ կապված՝ կադաստրի կոմիտեն ինչ հիմքով և ինչ քարտեզի հիման վրա է ֆիզիկական անձանց համար իրավունք գրանցել այն հատվածներում, որոնք հետո սահմանազատման ժամանակ դարձան խնդրահարույց․

«Եթե կադաստրն ունի հիմնավոր, լեգիտիմ քարտեզ, մենք ինքներս դելիմիտացիայի ժամանակ կարող ենք դրանով առաջնորդվել»,- ասաց Գրիգորյանը։

Փոխվարչապետի խոսքով՝ 1 կմ, անգամ՝ 5 կմ շերտում չի կարելի իրավունք գրանցել. «Բայց 2004թ. ի վեր տեղի են ունեցել գրանցումներ, որոնց հիմքը ինքս դեռևս չեմ կարողացել հասկանալ, և դրան պետք է տրվի իրավական գնահատական»,- ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում